Ինչո՞վ է պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը վայր դնելու վերաբերյալ հարցի քննարկման 3–ամսյա ձգձգումը
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ պատասխանել է կուսակցության հետագա անելիքներին վերաբերող հարցերին։
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահի թեկնածու լինելու հարցին, Մարտիրոսյանը նշել է, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, քանի դեռ կուսակցության վարչությունը չի քննարկել այդ խնդիրը, թեև ինքը՝ Մարտիրոսյանը, կցանկանար, որ հենց Հովհաննիսյանը լինի ՀՀ նախագահի «Ժառանգության» թեկնածուն։
Պատասխանելով հարցին՝ եթե ոչ Րաֆֆին, ապա հնարավո՞ր է, որ նախագահական ընտրություններում «Ժառանգության» թեկնածուն լինի «Ազատ դեմոկրատներ»–ից, Մարտիրոսյանը նախ նշել է, թե «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև շատ լավ գործընկերային հարաբերություններ են, ապա անդրադառնալով նախագահական ընտրություններում գործընկեր կուսակցության կողմից ընդհանուր թեկնածություն առաջադրելու հնարավորությանը՝ նշել է.
–Շատ հիփոթետիկ հարց է։ Նախ՝ երևի թե «Ազատ դեմոկրատներ»–ը պետք է ունենան նման ցանկություն, որ մենք քննարկենք։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ հարցի քննարկման 3–ամսյա ձգձգումը (կուսակցությունը հայտարարել էր, որ մինչև սեպտեմբեր հարցը կքննարկվի), Մարտիրոսյանը պատասխանել է.
–Որովհետև մինչև աշուն քաղաքական զարգացումներ կան։ Քաղաքական դաշտը ամռան ընթացքում զարգացումների բավականին բուռն փուլ է անցնելու (հնարավոր է՝ ոչ հրապարակային), որովհետև սեպտեմբերից սկսվելու է ոչ պաշտոնական նախագահական ընտրարշավը։
Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանում Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես բարձրացրել էր իր մանդատը վայր դնելու հարցը և համապատասխան դիմում գրել, սակայն որոշ ժամանակ անց իր դիմումը հետ էր վերցրել։

7or.am